Գլխավոր | Ֆորում | Հետադարձ հապ | Նորություններ | Մուտք | Ելք| Մաթեմատիկական անալիզ՝ ըստ Ֆիխտենգոլցի

Mathcenter.ucoz.com -ից օգտվողները գիշերները մենակ չեն լինում։

Ուղղանկյուն դեկարտյան կոորդինատական համակարգ հարթության վրա

Հարթության վրա դիտարկենք OX և OY երկու փոխուղղահայաց թվային առանցքները, որոնք ունեն O ընդհանուր սկիզբ և միևնույն մասշտաբի միավոր (նկար 1)։
նկար 1

OX առանցքը կոչվում է աբսցիսների առանցք, իսկ OY առանցքը՝ օրդինատների։ Հարթությունը, որի վրա դասավորված են այդ առանցքները, կանվանենք կոորդինատական հարթություն և կնշանակենք OXY ֊ ով։ Եմթադրենք M ը OXY կոորդինատական հարթության կամայական կետ է։ Այդ կետով տանենք OX և OY առանցքներին ուղղահայացներ։ Նրանց հատման կետերը OX և OY առանցքների հետ նշանակենք համապատասխանաբար M1 ով և M2 ով։  Ենթադրենք M1 կետի կոորդինատը OX առանցքի վրա հավասար է x ի, իսկ M2 կետի կոորդինատը OY առանցքի վրա հավասար է y ի։ x և y թվերը կոչվում են M կետի ուղղանկյուն կոորդինատներ։  Ընդ որում՝ x ը կոչվում է M կետի աբսցիս, y - ը՝ օրդինատ։ Նշանակում են M(x, y): Տրված OXY կոորդինատական կարթության յուրաքանչյուր M կետին համապատասխանում է x և y իրական թվերի կարգավորված (x, y) միակ զույգը, և հակադարձը՝ յուրաքանչյուր (x, y) թվազույգի համապատասխանում է OXY հարթության միակ M կետը։ Այսպիսով, կետի դիրքը հարթության վրա որոշվում է երկու կարգավորված թվերով (այդ կետի կոորդինատներով)։